ARM | RUS
Հոդված "Ճարտարապետություն և Շինարարություն" ամսագրում
   "Թերմոռոս-Ար" ընկերությունը ներկայացնում է Rhoss-ը Հայաստանում

 Rhoss իտալական ընկերությունը հանդիսանում է կենտրոնացված օդորակման համակարգերի և ցրտամատակարարման սարքավորումներ արտադրող համաշխարհային ընկերությունների եվրոպական առաջատար։ Լայն արտադրատեսականին, գիտափորձարարական լաբորատորայի արդյունավետ աշխատանքը և գործընկերների հետ համագործակցության կազմակերպված համակարգը թույլ են տալիս ընկերությանը վստահ գլխավորել կլիմայավորման սարքավորումների շուկան։
 Rhoss ընկերության արտադրանքը նախագծված և արտադրված է բավարարելու համար օդափոխության և օդորակման ժամանակակից պահանջները ինչպես անհատական և հասարակական, այնպես էլ արդյունաբերության տարբեր բնագավառներում։
 Ընկերությունը հիմնադրվել է 1968թ, Իտալիայի հյուսիսում, Վենետիկ քաղաքի մոտակայքում։ Ներկայումս Rhoss-ը հանդիսանում է աշխարհի մեծագույն և ամենահայտնի ընկերություններից մեկը, որը զբաղեցնում է շուրջ 300.000 մ2 տարածք, արտադրում է տարեկան ավելի քան 500,000 միավոր սարքավորում, և որի տարեկան շրջանառությունը կազմում է 21.500.000€:
 Ընկերության որդեգրած քաղաքականությունն է "Նորամուծություն, որակ, բնապահպանություն"։
 2001-2009թթ կապիտալ ներդրումների աճը կազմել է € 23.000.000, ինչը վկայում է այն մասին, որ ընկերությունը չափազանց լրջությամբ ու պատասխանատվությամբ է մոտենում իր ուսումնասիրություններին ու զարգացմանը: 2009 մարտ ամսին կազմակերպվեց "Rhoss Export Meeting" միջազգային համաժողովը, որտեղ ներկայացվեցին ընկերության վերջին ձեռքբերումներն ու նորամուծություները։
 Ցանկացած արտադրատեսականի մինչև գործընկերներին կամ հաճախորդին հասնելը ընկերությանը պատկանող գործարանում գտնվող Եվրոպայի խոշորագույն գիտափորձական լաբորատորիայում անցնում է փորձարկում ըստ Եվրովենտ ստանդարտների։ Այդ փորձարկումների հիման վրա ընկերությունն իր գործունեության ընթացքում ձեռք է բերել որակի բազմաթիվ արտոնագրեր՝ ISO UNI EN 9001, VISION 2000 և այլն:
 Ընկերության հիմնական արտադրատեսականին կազմում են չիլերներն ու ֆանկոյլները, որոնք հնարավորություն են տալիս օդափոխության և օդորակման համակարգեր ստեղծել նույնիսկ մինչև 85.000մ3 տարածքների համար:
 Չիլերների արտադրության մեջ օգտագործվող տեխնոլոգիաները թույլ են տալիս մեծացնել էներգախնայողությունը և աշխատում են -15°С մինչև +50°С ընկած միջակայքում:
 Rhoss ընկերությունը զարմացնում է նաև իր ֆանկոյլներ բազմազանությամբ՝ հորիզոնական և ուղահայաց; պատի, առաստաղային և կասետային; կաղապարով և առանց կաղապարի; բազմաթիվ գույների ընտրության հնարավորությամբ։ Այս ամենը լայն հնարավորություններ է ստեղծում դիզայներականան և ինտերիերային բազմազան լուծումների համար: Հեռակառավարման վահանակի օգտագործման դեպքում Դուք կկարողանաք տարբեր կլիմայական տարածքներ ստեղծել և կունենաք մաքուր օդի մատակարարման հնարավորություն:
 Ներածման-արտածման օդափոխության սարքերը բաղկացած են բազմապիսի միավորներից, որոնց առկայությունը և դասավորվածությունը կատարվում է ըստ պատվիրատուի ցանկության։ Ջեռուցման և հովացման առանձին ջերմափոխանակիչներ, ֆիլտրացիոն և ձայնամեկուսացման միավոր, ռեկուպերացիոն, արտածման, ներածման և վերաշրջանառության, օդամուղների և էլեկտրոնային կառավարման բաժիններով։
 2008 թվականից Rhoss սառեցման սարքերը համալրվում են նոր AdaptiveFunctionPlus կառավարման համակարգով։ Համակարգը թույլ է տալիս ճշգրտորեն կառավարել սարքի հզորությունը կախված բեռնվածությունից, փոքրացնել հիդրավլիկ կոնտուրի ծավալը, սարքերի գաբարիտային չափսերի փոքրացում։
 Մեծ հետաքրքրություն են առաջացնում Եվրոպայում և աշխարհում հետևյալ բնագավառները՝ ջերմային պոմպերը, որպես ջեռուցման և տաք ջրամատակարարման այլընտրանքային աղբյուր, ազատ սառեցման համակարգերը, որոնք ապահովում են սառեցում ամբողջ տարի, նույնիսկ ձմռանը օգտագործելով արտաքին օդի ցածր ջերմաստիճանը, հանգեցնելով էլեկտրաէներգիայի զգալի խնայողության, լողավազանների օդափոխության համակարգեր, որոնց շնորհիվ կատարվում է խոնավության չեզոքացում, շինության կոռոզիայի և այլ վնասակար ազդեցությունների կանխում, բարձր ճնշման ֆանկոյլներ, գինեգործության բնագավառում օգտագործվող սառեցման համակարգեր։
 Մեր օրերում օդափոխությունը և օդորակումը ձեռք են բերում մեծ կարևորություն քաղաքաշինության զարգացման նոր փուլում։ RHOSS-ը, ունենալով ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ, առաջարկում է այդ ոլորտում լավագույն արտադրանքներից մեկը, որի բնութագրերն են՝ բարձր որակ, մատչելի գին, նորարարության ոգի, համաշխարհային ճանաչում և գնահատում, արտադրանքի լայն տեսականի՝ համալրման բազմազանությամբ, որը կբավարարի ցանկացած հաճախորդի պահանջները։
 Աշխարհով մեկ ընկերությունն համագործակցում է ավելի քան 30 կազմակերպությունների հետ, որոնց թվում է նաև Հայաստանում Rhoss ապրանքանիշի միակ ներկայացուցիչը հանդիսացող "Թերմոռոս-Ար" ընկերությունը։
 Համագործակցելով "Թերմոռոս-Ար" ընկերության հետ, Դուք հնարավորություն կունենաք ստանալ ճարտարապետական, ճարտարագիտական և ինժեներական տեխնիկապես գրագետ լուծումներ, ընտրություն կատարելով RHOSS–ի կողմից առաջարկվող սարքավորումների գերազանց տեսականուց։
Back
 
 
   
  15, Vardanants str., Yerevan 0010
  Tel. (374 10) 51 61 15, 54 83 15
  info@termoros.am