|
|
Մայիսի 3-4 աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեվը և Մարիինսկի Նվագախումբը երկու հրաշալի համերգ ունեցավ Երևանում: Հայտնի դաշնակահար Դենիս Մացուևը և տաղանդավոր երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը նույնպես մասնակցեցին համերգին: Համերգն իրենց ներկայությամբ պատվեցին լեգենդար Մայա Պլիսեցկայան և Ռադիոն Շչեդրինը, ինչպես նաև ՀՀ Նախագահն ու Վարչապետը: "Թերմոռոս-Ար" ընկերությունը պատիվ ունեցավ հովանավորչությամբ հանդես գալ Երևանի կյանքում այդ հիանալի մշակութային իրադարձություններում: |