ENG | RUS
Մրոտում
  1. Ներածություն
 Մրոտումը մի երևույթ է, որի մասին հայտնի դարձավ 1980-ականների սկզբին, և որի ուսումնասիրությունները սկիզբ առան 90-ականների կեսերին: Այս երևույթի սպառիչ գիտական բացատրությունը դեռ չի հաջողվել գտնել: Մրոտումը դիտվում է միայն ձմեռվա ամիսների ընթացքում, երբ տարածքների ներսը ջեռուցվում է:

2. Ինչ է մրոտումը
 Մրոտումը մի երևույթ է, որը դիտվում է նորակառույց կամ բոլորովին վերջերս վերանորոգված կառույցներում: Ձմռանը այդ կառույցների պատերի, պատուհանների, վարագույրների և էլեկտրական անջատիչների վրա սև բծեր են հայտնվում: Դա բնական մգացում չէ, որն առաջանում է տարիների ընթացքում: Այդ բծերն ի հայտ են գալիս ընդամենը մի քանի շաբաթվա կամ օրերի ընթացքում, հաճախ ամռանն անհետանալով և սովորաբար հաջորդ ձմռանը կրկին հայտնվելով:

3. Մրոտման մինչ այսօր հայտնի պատճառները
 1997 թվականին Գերմանիայի Umweltbundesamt-ի Wasser, Boden und Lufthygiene ինստիտուտում հետազոտվել է մրոտման 132 դեպք: Հետազոտության արդյունքում պարզվել է հետևյալը.
  • Ուսումնասիրված բոլոր դեպքերի 90 %-ի ժամանակ մրոտումը դիտվել է միայն ձմռան ընթացքում, երբ տարածքներում ջեռուցում է եղել:
  • Բոլոր տարածքներն եղել են նորակառույց կամ վերջերս վերանորոգված:
  • Մուգ բծերը սովորաբար անհետացել են ամռանը և հաճախ կրկին հայտնվել հաջորդ ձմռան ամիսներին:
    Մուգ բծերի հետազոտումից պարզվել է, որ դրանցում այրման հետևանքով առաջացած նյութեր չկան (մրի և բազմացիկլ առոմատիկ հիդրոկարբոնի պարունակության ստուգումները բացասական արդյունք են տվել): Հետազոտությունների արդյունքում հայտնաբերված նյութերը սովորաբար եղել են եռման բարձր ջերմաստիճան ունեցող օրգանական բաղադրիչներ, ինչպիսին են, օրինակ, փափկացնող նյութերը, պոլիմերային պարա‎ֆինները, ալկոհոլները և կարբօքսիլային թթուները:
 Հետազոտական ինստիտուտը որպես մրոտման երևույթի հնարավոր պատճառներ թվարկում է հետևյալները.
 Շենքերի շինարարության և վերանորոգման ժամանակ կիրառվում են տարբեր նյութեր, որոնք պարունակում են եռման բարձր ջերմաստիճան ունեցող օրգանական բաղադրիչներ (դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչներ), որոնք տարածքների ներքին մթնոլորտ են արձակվում գոլորշացման արդյունքում: Նման նյութերի օրինակներ են լամինատը, պոլիվինիլային քլորիդը, փափուկ հատակը (գորգերը), պլաստմասե պանելները և այլն: Այս բաղադրիչների կոնցենտրացիան կամ օդում դրանց խտացված պարունակությունը սովորաբար զգալի մեծանում է ձմռանը, ջեռուցման ժամանակ, երբ սենյակները լավ չեն օդափոխվում: Դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչները կպչում են փոշու առկա փոքրագույն մասնիկներին (< 45 բm) և որոշակի պայմաններում նստվածքի տեսքով հայտնվում սենյակներում` տարբեր մակերևույթների վրա:
 Օդում պարունակվող դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչները մրոտման առաջացման ամենակար¢որ պատճառն են, սակայն ոչ միակը:
 Այս երևույթի առաջացմանը նպաստող մյուս գործոնները, որոնք մասնակի դեր են խաղում, հետևյալն են.
  • Շինարարական գործոնները (ջերմային կամուրջները և կոնդենսացնող մակերեսները)
  • Տարածքի օգտագործումը (օդափոխության բացակայությունը)
  • Դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչների այլ աղբյուրների գոյությունը, ինչպիսիք են, օրինակ, նավթի լամպերը կամ մոմերը:
  • Կլիմայական պայմանները, օրինակ, օդի խոնավությունը, որով պայմանավորված է օդի մեջ մասնիկների էլեկտրականանալու աստիճանը:
  • Մրոտում առաջացումը պայմանավորված է նաև տարածքի ջերմային պայմաններով, էլեկտրականացող մակեր¢ույթների և ջերմաստիճանային մեծ գրադիենտի առկայությամբ (սենյակի բարձր և դրսի ցածր ջերմաստիճանի տարբերությամբ):
4. Այս պահի դրությամբ եղած տեղեկությունների համաձայն, որ նյութերն են պատասխանատու մրոտման առաջացման համար
 Այսպես կոչված դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչները, ինչպես նաև արագ գոլորշացող օրգանական բաղադրիչները մրոտման առաջացման գործին անմասն չեն: Մրոտման ժամանակ առաջացած նստվածքների քիմիական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ քիմիական նյութերը:
  • Պոլիմերային պարա‎‎ֆիններ- Հեպտադեկանից մինչև Պենտատրիակոնտաբ (C17 մինչև C35)
  • Ճարպային ալկոհոլներ - Տետրադեկանոլ, Հեքսադեկանոլ, Օկտադեկանոլ
  • Ճարպաթթուներ - Պալմիտինաթթու, Թիարինաթթու, Օլեինաթթու, Լինոլաթթու, Լինոլենաթթու
  • Ճարպաթթվային եթերներ - Մեթիլ պալմիտատ, Մեթիլ ստեարատ, Բութիլ պալմիտատ, Ցետիլ պալմիտատ, Ստեարիլ պալմիտատ
  • Ֆթալաթթվային եթերներ - Դիմեթիլ, Դիբութիլ, Դիզոբութիլ, Բենզիլբութիլ, Էթիլէկսիլ և Դիօկտիլ ֆթալատ
  • Այլ նյութեր - Ադիպատ, Սեբացինատ, Տրիտերպեն, Տերեֆթալատ, Սկվալենատ, Պոլիէթիլենգլիկոլ, Սիլոկսան
    Երբ այրման պրոցեսները նպաստում են մրոտման առաջացմանը, բազմացիկլ առոմատիկ հիդրոկարբոններ և/կամ մուր (պարզագույն ածխածին) է հայտնաբերվում առաջացած կուտակումների կամ նստվածքների մեջ: Այսպիսով, սև նստվածքներում եղած բազմացիկլ առոմատիկ հիդրոկարբոնների առկայության վերլուծությամբ կարելի է պարզել, թե արդյո±ք այրման պրոցեսներից առաջացած արտանետումները մրոտման առաջացման գործում դեր ունեն:

5. Որ գործոնները չեն առնչվում մրոտման առաջացմանը
 Բացի գործոններից, որոնք հնարավոր է, որ դեր ունեն մրոտման առաջացման հարցում, ուսումնասիրվել են նաև նրանք, որոնք մրոտման առաջացմանը չեն առնչվում: Ստորև նշված գործոնները մրոտման առաջացման ժամանակ այնքան էլ կարևոր դեր չեն խաղում:
  • Փոխադրամիջոցների, արդյունաբերության արտանետումները և արտաքին այլ գործոններ:
  • Ջեռուցումը, քանի որ մրոտումը դիտվում է ջեռուցման ցանկացած համակարգի դեպքում:
  • Ծխելը
  • Կարծր վառելիքի չափավոր այրումը:
6. Նախազգուշական միջոցներ
 Մրոտումից կարելի է խուսափել քիչ արտանետումներ արձակող կամ դրանցից բոլորովին զուրկ նյութեր գործածելով: Դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչների արտանետման պակասեցումը կամ կանխումը իրապես որոշիչ նշանակություն ունի:
 Ավելի ու ավելի մեծ թվով ընկերություններ ձգտում են այսպես կոչված մրոտում չառաջացնող նյութեր արտադրել: Կառույցների վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն գարնանը, որպեսզի դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչների ամենամեծ քանակության արտանետումները ավարտվեն ջեռուցման շրջանի սկսվելուց առաջ:

7. Ազդեցությունն առողջության վրա
 Միայն հիդրոկարբոնների մեծ կոնցենտրացիան է մարդկանց առողջությանը վտանգ ներկայացնում: Այն որևէ այլ կերպ չի առնչվում մրոտման երևույթին:

8. Կանխարգելիչ մեթոդներ
 Գոյացած սև նստվածքը մաքրող միջոցներով հեռացնելը դժվար է: Առանց պատճառը վերացնելու, միայն նստվածքի հեռացումը բոլորովին էլ չի օգնում գործին: Առանձին դեպքերում հատակի փափուկ ծածկույթը` գորգերի տեսակը, լամինատե հատակը, պատերի պանելները և այլ բաներ փոխելուց հետո սև նստվածքներն անհետացել են: Մուգ բծերը չլուծող ներկով վրայից ներկելը սովորաբար բավարար չէ, քանի որ դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչների աղբյուրը այդ դեպքում չի վերացվում£ Բացի այդ, չլուծող ներկը փափկացնող նյութ չէ, և հետևաբար, դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչներ է պարունակում:
 Տարբեր հետազոտողների կողմից նշված այլ կանխարգելիչ միջոցներ են`
  • Առավել ուժեղ ջեռուցումը
  • Դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչների աղբյուրների վերացումը (հատուկ փափկացնող նյութ պարունակող շինանյութերի, ինչպիսիք են պոլիվինիլ քլորիդը, պանելները, լատեքսային ներկերը):
  • Մոմերի և նավթի լամպերի օգտագործումից հեռու մնալը:
9. Որքանով են նպատակահարմար մրոտման վերաբերյալ ուսումնասիրությունները
 Տարածքում մրոտում հայտնաբերելուց հետո այնքան էլ կարևոր չէ ամեն տեսակի հետազոտություններ և քննություններ անցկացնելը: Այս երևույթի առաջացման պատճառի գիտական ճշգրիտ բացատրություն դեռևս չկա, որը, սակայն, ծայրահեղ անհրաժեշտություն էլ չէ: Ավելին, հաճախ անհրաժեշտ քիմիական հետազոտության ծախսերը մի քանի անգամ գերազանցում են տարածքի ամբողջական վերանորոգման արժեքը:
 Մաքրմանն ուղղված քայլերը ոչինչ չեն փոխելու եթե հայտնի է, որ գունափոխումն առաջացել է Ֆթալաթթվային եթերների կամ օկտադեկանոլի պատճառով: Արժե հետազոտություններ անցկացնել միայն այն դեպքում, եթե հետազոտության արդյունքում հնարավոր լինի մրոտման աղբյուրի ճշգրիտ վայրը պարզել: Արդյոք գորգը կամ լատեքսային ներկը մրոտման առաջացման միակ պատճառն են: Առավել նպատակային հետազոտությունները երբեմն կարող են թույլ տալ պարզելու դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչների աղբյուրը, սակայն դա հաճախ պարզ է լինում առանց քիմիական հետազոտություններ կատարելու: Պատահական ընտրությամբ կատարված հետազոտությունները միշտ առնչվում են զգալի ծախսերի հետ, մինչդեռ այդ հետազոտությունների արդյունքները միշտ չէ, որ պատճառի իրական պատկերն են տալիս:

10. Մրոտմանը վերաբերող զարգացումներ
 Ավելի ու ավելի շատ դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչներ, լուծիչներ, հրակայուն և փափկացնող նյութեր են ուսումնասիրվում` պարզելու թե, արդյո±ք դրանք մրոտման աղբյուր են հանդիսանում: Այս նպատակով փորձնական լաբորատորիաների համար մրոտման ստուգման հատուկ տեստեր են մշակվել: Որպես այս ամենի տրամաբանական արդյունք, այսօր շուկայում մեծ թվով մրոտում չառաջացնող կամ քիչ մրոտում առաջացնող արտադրանք է հայտնվում:
 Մակերևութային տեխնոլոգիայի բնագավառում մեկ այլ զարգացում էլ է դիտվում: Մեծ ինտենսիվությամբ հետազոտություններ են կատարվում հիբրիդ օրգանական և ոչ օրգանական ներկերի ուսումնասիրման ուղղությամբ, որոնք իրենց հակաստատիկ և հակակպչուն հատկություններով կանխարգելում են մրոտման առաջացումը:

11. Ամփոփում
 Մրոտման առաջացման ճշգրիտ մեխանիզմը դեռևս հայտնի չէ: Կարծես, մրոտման պատճառ է ջեռուցումը, որի ընթացքում արտազատվում են ստորև նշված նյութերից մեկը կամ միաժամանակ մի քանիսը - չափավոր արագությամբ գոլորշացող նյութեր - փափկացնող և հրակայուն նյութեր, դանդաղ գոլորշացող օրգանական բաղադրիչներ, բազմացիկլ առոմատիկ հիդրոկարբոններ և այլն: Ջերմային որոշակի գրադիենտի ազդեցության ներքո, խոնավության որոշակի աստիճանի դեպքում, էլեկտրաստատիկ լիցքավորման և նուրբ նյութերի առկայության արդյունքում, ստեղծվում են պայմաններ, որոնք հանգեցնում են նուրբ օրգանական նյութերի խտացմանը, որոնք էլ նստվածքների կամ կուտակումների տեսքով հայտնվում են տների ներսի մակերեսների վրա:

Վերադարձ
 
 
   
  0010 Երևան, Վարդանանց 15
  Հեռ. (374 10) 51 61 15, 54 83 15
  info@termoros.am