Այսօրվա մեր գործնական դարում դիզայներական լուծումներն ավելի հաճախ լինում են երևակայական կամ ավելորդ ընդգծված, սակայն հազվադեպ են հանդիպում հմայիչ, ջերմություն և լույս արձակող-ները: Սա ամենուրեք է` անկախ երկրի աշխարհա-գրական դիրքից կամ նրանում այս կամ այն մշակույթի գերակայությունից: Քչերն ունեն կիրառական, ֆունկցիոնալ և գեղարվեստակա-նության այնպիսի մակարդակի արտադրանք, որն արվեստին մոտ լինելով հանդերձ պարգևի նույնքան հաճելի զգացումներ, որքան մեր սիրած էակը: Այդ քչերից է ջեռուցիչներ արտադրող բելգիական "Jaga" ընկերությունը: Սրանք, կարծես թե պարզ ջեռուցիչներ են, որ մեր կենցաղում միայն կիրառական դեր ունեն: Սակայն հետաքրքիրն այստեղ է սկսվում:
"Jaga"-ի արտադրանքը յուրօրինակ աշխարհ է` ստեղծված մինչ այժմ գոյություն ունեցած մտածողության չափանիշներին հակառակ: Այն օգտագործում է նորագույն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ջերմացնել ավելի լավ, արագ,
մաքուր, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնելով և առողջության համար առավել օգտակար եղանակով: Այս ամենը դրսևորվում է ընկերության` հեղափոխական սկզբունքի նոր արտադրանքում - Energy Savers (էներգախնայող ջեռուցիչներում), Top Performers (բարձր արդյունավետության մոդելներում), և Eyecatchers (նրբաճաշակ դիզայնով մարտկոցներում):
"Jaga"-ի ողջ արտադրանքը վկայում է ընկերության` առարկայական աշխարհի գեղագիտական վերափոխմանն ուղղված անփոփոխ ձգտման մասին: Գեղեցիկը նույնիսկ ամենաչնչին չափով օգտագործելու անվերջ ջանքերի շնորհիվ, "Jaga"-ի արտադրանքը յուրօրինակ գեղարվեստական տեսք ունի և հաճելի ջերմացնում է: Այն միշտ համակրելի է, գրավիչ` ոճային պարզությամբ օժտված: Նորագույն նյութերի և տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը թույլ է տալիս հետաքրքիր նորամուծու-թյուններ մտցնել` հարստացնելով դիզայներական լուծումները: "Jaga"-ի գիտական լաբորատորիաներում ուսումնասիրվում են արտադրության մեջ բնապահպանական գործընթացների կիրառման եղանակներն ու դիզայներական ստեղծագործական գաղափարների իրականացման ուղիները: Ընկերության վերջին մշակումներից մեկը "Knockonwood" ջեռուցիչն է` փայտյա պատյանով ջեռուցման սարքը: Այն իր նորաոճ արդյունաբերական-դիզայներական լուծման համար արժանացել է Հաննովերում կայացած միջազգային դիզայն-ֆորումի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին: Նշենք, որ "Knockonwood" ջեռուցչի տախտակադրվագների մշակման ժամանակ հատուկ տեխնոլոգիա է օգտագործվում. փայտը ծածկվում է ուլտրա-մանուշակագույն ճառագայթներից և մեխանիկական վնասվածքներից պաշտպանող պոլիուրետանային լաքով: Այն կանխում է նաև երկար օգտագործումից առաջացող փայտի շերտավորումը և կառուցվածքային անցանկալի փոփոխությունները: Սարքավորման դիմաշերտը լինում է կաղնուց, ընկուզենուց, ձիթենու կամ կարմիր փայտից:
"Knockonwood" ջեռուցիչներում օգտագործվում է 30 տարվա երաշխիք ունեցող "Low-H2O" ջերմափոխանա-կիչը: Այն աշխատում է ջրի քիչ քանա-կությամբ, ինչի շնորհիվ ջեռուցիչն արագորեն արձագանքում է արտաքին միջավայրի ջերմաստիճանի փոփոխու-թյանը` ապահովելով կայուն և լիովին կարգավորվող սենյակային ջերմաստիճան: Նայեցեք այս լուսանկարներին-գրավիչ են, այնպես չէ±: Պատկառազդու և հմայիչ: Ջերմացնող այս սարքը ոչ միայն ֆունկ-ցիոնալ է, այլև, կարծես, մարդու հոգին է փառավորում: Թերևս, քանի որ այն իսկապես գեղեցիկ է: Անտառները` մեր մոլորակի թոքերը, այսօր վտանգի առաջ են կանգնած: Անտառների խնամակալության խորհուրդը կամ FSC-ն, իր որակի նշանն է դնում անտառափայտի մշակման գործարաններից ստացվող անտառանյութերի և փայտյա իրերի վրա` այդկերպ օժանադակելով անտառների ճիշտ տնօրինմանը: FSC-ին աջակցում են բնության և շրջակա միջավայրի պահպանման և զարգացման միջազգային կազմակերպությունները, որոնցից է, օրինակ, Գրիփիսը: "Jaga"-ն նույնպես կարևորում է անտառանյութերի խելամիտ օգտագործումը, և այդ է պատճառը, որ ընկերության նոր արտադրանքը` "Knockonwood" ջեռուցիչը, պատրաստվում է FSC-ի որակի նշանը կրող փայտից: Սա գիտակցաբար կատարված ընտրություն է` կոչված ապահովելու մեր հետագա կյանքի որակը: Իր արտադրած յուրաքանչյուր "Knockonwood" ջեռուցիչի դիմաց "Jaga" ընկերությունը Նիդեռլանդների և Բելգիայի անտառներում սպիտակ ակացիայի ծառ է տնկում: