|
|
Լինում են իրեր, որոնց նայելիս անմիջապես հասկանում ես` սիրով են պատրաստված: Սիրով, որը թերևս ուղղված է մեկին, ում մասին երբեք չենք իմանա, քանի որ, ի տարբերություն երաժշտական պիեսների կամ բանաստեղծությունների, այդ իրերի վրա բացակայում է "Նվիրվում է ..." հասցեագրված բնաբանը: Սակայն, հնարավոր է, որ այսպես է արտահայտվել վարպետի սերը արվեստի նկատմամբ, նրա ներդաշնակության զգացումը և նվիրվածությունը Գեղեցիկի բացարձակ գաղափարին: Եվ երբ այդպիսի իրը հայտնվում է ինտերիերում, նման սիրո շնորհիվ այնտեղ ստեղծվում է բացառիկ մթնոլորտ: Նման լուսավոր և ջերմ մթնոլորտ մենք զգում ենք սիրահարված, երջանիկ մարդու կողքին գտնվելիս:
Այդպիսին է "Heatwave" դիզայն-ջեռուցիչը, որն արտադրված է բելգիական "Jaga" գործարանում: Նրա արտասովոր, նմանակը չունեցող տեսքը աշխարհահռչակ դիզայներ` Յորիս Լաարմանի մտահղացումն է: Իր աշխատանքի մեջ երիտասարդ դիզայները հիմնվում է գեղագիտական կատարելության և գործառնականության համադրման գաղափարի վրա: "Մոդեռնիստական գործառնականությունը և պոստմոդեռնի շռայլանքը ամենևին էլ միմյանց չեն բացառում:",- ասում է Յորիս Լաարմանը, երբ բացատրում է սեփական արվեստի կոնցեպցիան և պատմում ցանկացած իրի դիզայնի մեջ կարծրատիպերից հրաժարվելու որոշման մասին, անգամ եթե այդ իրը ոչ թե դեկորատիվ, այլ կիրառական ֆունկցիա կունենա ինտերիերում:
"Jaga"-ի "Heatwave" դիզայն-ջեռուցիչը տարածությանը փոխանցում է շքեղության ոգին, ցուցադրելով տիրոջ բարձր կարգավիճակը և անբասիր ճաշակը: Նույնը տեղի է ունենում հասարակական վայրերում, ուր տեղադրված են այս ջեռուցիչներըը, լինի դա հյուրանոց, թանգարան, թատրոն, տաճար, ակվապարկ թե, ասենք, նախագահական շքասենյակ:
"Jaga" ջեռուցման սարքերը հայտնի են աշխարհում որպես հուսալի, անվտանգ, որակյալ և, իհարկե, ամենագեղեցիկ: "Jaga"-ն միջազգային շուկայում և իր ոլորտում վաղուց իրավամբ առաջատար համարվող ապրանքանիշ է: Նրա էլիտար արտադրանքի շարքում են նմանակը չունեցող, բնական փայտից կամ քարից պատրաստված ջեռուցիչները, որոնք կարող են ապահովել նաև թարմ օդի ներհոսք: Այս ապրանքանիշի արտադրատեսակներից շատերը պարգևատրվել են նորարարական լուծումների, դիզայնի և, իհարկե, որակի համար, ինչը "Jaga"-ի համար կարևորագույն խնդիր է: Այս բելգիական ձեռնարկության լաբորատորիաներում սարքերի բազմաթիվ փորձարկումներ են կատարվում և ծնվում են նոր գաղափարներ: Հետազոտությունների և նորարարությունների համար "Jaga"-ն ամեն տարի ծախսում է ավելի քան 4 մլն. եվրո: Արդյունքուոմ` արտադրանքի բացառիկ 30 տարվա երաշխիք, քանի որ նրա անթերի որակն ապահովվում է նորագույն տեխնոլոգիաների, ներկման էլեկտրաստատիկ մեթոդների և անկար զոդման հատուկ ձևերի կիրառմամբ: Ստացվում է ոչ թե պարզապես համահանճար որակի ֆունկցիոնալ արտադրանք` որոշակի նպատակին ծառայող սարք, այլ գեղեցիկ առարկա, արվեստի ստեղծագործություն, որն իր գրավչությամբ չի զիջում անգամ էլիտար կահույքին կամ թանկարժեք աքսեսուարներին. ասել է, թե "Heatwave" ջեռուցիչ: Իր էությամբ այն մոդուլային է, և կարող է բաղկացած լինել 1-ից 6 տարբեր կոնֆիգուրացիայի տաքացնող էլեմենտներից: "Heatwave"-ը ոչ միայն հարմար է մեծ և փոքր տարածքների համար, այլ նաև չափազանց նրբագեղ է: Պատկերացրեք բարոկկո ոճի ժանյակավոր ծաղիկներ ձեր շքասենյակում: Ծաղիկներ, որոնք կենդանի էակների պես ջերմություն են արձակում, զմայլեցուցիչ գեղեցկություն, որն անընդհատ հիացմունք է արթնացնում… Հիրավի, հիանալի գաղափար է, և, ի լրումն, նաև մտահղացում, որը համահանճար է իր մարդասիրությամբ: Կիրառական առարկան, ինչպիսին միշտ համարվել է ջեռուցիչը, առարկա, որը ցանկացած դիզայներ ձգտում է զարդարել և ծածկել, որպեսզի նրա անհրապույր տիպային կառուցվածքը չփչացնի ինտերիերի ստացած տպավորությունը - հենց այս սարքն ինքնին դարձել է էլիտար դեկոր, որն անգամ ինքնուրույն կարող է դառնալ ոճային լուծման կոմպոզիցիոն կենտրոն: Իսկ ջերմությունը, որն այն արձակում է, պարզվում է, ամենևին էլ պարտադիր չէ, որ սկիզբ առնի վհատ տեսք ունեցող, ձանձրալի, ստանդարտ մի "տուփից": Այս դեպքում մեզ ջերմություն են նվիրում գեղեցկությունն ու սերը:
|