ENG | RUS
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ "ԱՐՎԵՍՏԻ" ԳԻՏԱԿՆԵՐԸ
 Ժամանակակից ջեռուցման համակարգերի կիրառությունը մեզանում լուրջ առաջընթաց է ապրում: Ընդհանուր դիտարկումներով հանրապետությունում տասնյակ ընկերություններ այսօր դրանց ներկրմամբ եւ անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ են զբաղվում: Նրանց մեծ մասը ներկայացնում են ջեռուցման համակարգեր` մարտկոցներ, կաթսաներ եւ այլ օժանդակ աքսեսուարներ արտադրող եվրոպական հայտնի ֆիրմաների: Այնպես որ գնորդին մնում է թերեւս միայն կողմնորոշվել նրանց մատուցած ծառայության որակի առումով:
 Մեր օրերում նույնիսկ ամենաանհրաժեշտ ջեռուցման համակարգերի ներկրման եւ մոնտաժման աշխատանքներում մասնագիտացած բազմաթիվ ընկերությունների շարքում "Թերմոռոս-Ար" ընկերության աշխատաոճն առանձնանում է գեղագիտական իր յուրօրինակ մոտեցմամբ: Ընկերության մասնագետների հավաստմամբ, ջեռուցումն արվեստ է` հարմարավետության, հանգստի ու ջերմության, այն միաժամանակ գեղագիտական ճաշակ ինքնատիպ դրսեւորում:
 Ընկերության ղեկավար Խորեն Քոթանջյանը նշում է, որ իրենց առաջնային խնդիրը բնակչությանն անվտանգ եւ հուսալի ջեռուցման համակարգերով ապահովելն է, ասել է թե տեխնիկապես եւ գեղագիտորեն ներդաշնակ ջեռուցման սարքերով մատուցվող բարձրորակ ծառայությունը:
 Այն իր հերթին ենթադրում է կաթսայատան տեղադրում, ջեռուցում, տաք եւ սառը ջրամատակարարում, ապա նաեւ կոյուղի: Ծառայություններն իրականացվում են փաթեթով, ինչը ենթադրում է ինժեներական խորհրդատվություն, տարածքի չափագրում, նախագծային, նախահաշվային փաստաթղթերի կազմում, ինժեներական լուծումների առաջարկ, առաջարկվող լուծումների եռաչափ մոդելի պատրաստում, մոնտաժային աշխատանքների իրականացում, ինժեներական համակարգերի փորձարկում եւ կարգաբերում, երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում:
 "Թերմոռոս-Արը" նախատեսում է ծառայություններ մատուցել (չիլերներով եւ ֆանկոլներով) օդափոխության եւ սառեցման համակարգերում, այսինքն նպատակ կա ոլորտն ամբողջացնելու: "Մենք ձգտում ենք ներկրել միայն որակյալ մարտկոցներ, ջեռուցման կաթսաներ, որոնք իսկապես բավարարում են ժամանակակից պահանջները: Հետեւելով որակական հատկանիշներին` ներկրում ենք միայն եվրոպական` իտալական եւ բելգիական բարձր տեխնոլոգիայով աշխատող կաթսաներ ու մարտկոցներ` դիզայնի լայն սպեկտրով",-ավելացնում է պրն Քոթանջյանը:
 Դրանք սարքավորումներ են, որոնք հուսալի են թե° տարածքի էներգախնայողության, թե° համասեռ ջերմային միջավայր ստեղծելու տեսանկյունից. պատրաստված են որակական լավագույն բնութագիր ունեցող մետաղներից, հիմնականում պղնձից եւ ալյումինից:
 Նորաստեղծ ընկերության արտադրական ծավալները տարեցտարի կրկնապատկվում են, ինչը, սակայն, տնօրենը բավարար չի համարում. "Զարգանալու, ընդլայնվելու համար նոր նպատակներ ունենք` պահեստային հատված ենք ուզում կառուցել, մտադիր ենք ավելացնել նաեւ նախագծային եւ մոնտաժային ծառայությունների խմբերը":
 Ներկայացվող տեսականին անցել է բավական երկար փորձառնական շրջան, քանի որ մոսկովյան "Թերմոռոս" մայր ձեռնարկությունը ժամանակին ուսումնասիրել է նշված ապրանքանիշերը եւ արդեն 12 տարի ներկրում է դրանք Ռուսաստան:
 Հայաստանում դուստր ձեռնարկություն բացելու գաղափարն էլ մեծապես պայմանավորված է շինարարության արագ աճող տեմպերով: "Թերմոռոս-Ար"-ի ներկայացրած ջեռուցման համակարգերը շուկայում առկա տեսականուց զգալիորեն տարբերվում են իրենց որակական եւ գնային հատկանիշներով: "Մեր ծառայությունների եւ սարքավորումների գները, ի տարբերություն ոլորտում աշխատող մի շարք այլ տնտեսվարողների, բոլորին չէ, որ հասանելի են, սակայն չափազանց թանկ էլ չեն: Երբեք հնարավոր չէ ներկրել թանկ կաթսաներ ու միաժամանակ էժան խողովակներ, դրանք անհամատեղելի բաներ են, այդուհանդերձ, որպեսզի բարձրորակ ջեռուցումը քիչ թե շատ հասանելի լինի մարդկանց, գործում ենք գնի եւ որակի ոսկյա միջինի սկզբունքով",- նկատում է ընկերության բելգիական "JAGA" ջեռուցիչների ներկրող խմբի (ապրանքանիշի) ղեկավար Ղեւոնդ Հակոբյանը:
 Ներկայացվող եվրոպական բարձրորակ ջեռուցման համակարգերն արմատապես փոխում են երբեմնի պատկերացումները: Ակնկալիքներն էլ նրանցից ներկայումս այլ են. տարածքում տեղադրված ջեռուցիչը ոչ միայն պետք է համամասնորեն ապահովի ջերմություն եւ լինի հարմարավետ, այլեւ նպատակահարմար է, որ համադրելի լինի ինտերիերի ընտրված ոճին: Ժամանակակից շինարարությունը ինժեներական կոմունիկացիաների ասպարեզում շարունակ թարմ մոտեցումներ է պարտադրում, նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքերում տեղադրվում են ջեռուցման նորագույն համակարգեր: Հայաստանում այսօր բազմաթիվ ընկերություններ առաջարկում են տարբեր երկրների արտադրության տարատեսակ ջեռուցման կաթսաներ, ջեռուցիչներ, կցամասեր, դրանց մոնտաժային աշխատանքներ: Հաջողության նախապայմանը, ինչպես իրենք են նշում, առաջարկածի որակն: Իսկ որակյալ եւ ժամանակակից բոլոր պահանջները բավարարող ապրանքը թանկ է լինում: Ջեռուցման համակարգերի ոլորտում ձեւավորված մրցակցության մեջ հաղթող է դուրս գալիս որակական որոշակի հատկանիշներ ապահովողը: "Մրցակցային դաշտում այնպիսիները, որոնք այդ պահանջները չեն բավարարում: Այն դեպքում, երբ այս բնագավառը լուրջ մոտեցումներ է պահանջում հատկապես անվտանգության համակարգերի եւ ռեժիմների ճիշտ կիրառման տեսակետիցը: Կազմակերպության խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի այդ համակարգերը անթերի տեղադրվի: Այնուհետեւ, շահագործելիս, բնակչի համար անհասկանալի որեւէ բան չթողնելու առումով համակարգը պետք է լինի բարձրակարգ, որպեսզի մարդիկ չվնասվեն ու չտուժեն: Նրա կարծիքով լուրջ քայլեր պետք է արվեն օրենսդրական դաշտի կարգավորման ուղղությամբ, որպեսզի բացառվի որեւէ երաշխիք չունեցող տարատեսակ համակարգերի ու սարքավորումների ներկրումը: Եվ բացի այդ. "Պետք է ունենալ գրագետ կադրեր, նրանց պատրաստման մասին հոգալ եւ աշխատել կոնկրետ մասնագետներ պատրաստող կրթօջախների հետ: Մեր ընկերությունն այդ նպատակով համագործակցում է ԵրՃՇՊՀ-ի հետ",-ասում է Խ. Քոթանջյանը:  Երեւան ներմուծված իտալական "RHOSS" ֆիրմայի ֆանկոլների, չիլլերների ու օդակարգավորիչների կիրառությունն այն նոր դաշտն է, որտեղ ընկերությունը մտադիր է ներդնել իր ներուժը:
 Չորս տարվա ընթացքում ընդլայնվել է նաեւ գնորդների աշխարհագրությունը` դրանում աստիճանաբար ներգրավելով անգամ հեռավոր մարզերը:
 Այսպես կոչված` "համասեռ ու գրագետ ջերմության խնդիրը" այսօր շատերն են կարեւորում: Ընկերությունը փորձում է ձեռք մեկնել առավել քիչ գնողունակ զանգվածին եւ ապրանքը սկսել է վաճառել նաեւ ապառիկ տարբերակով:
 Ցանկացած ապրանք ունի որոշակի երաշխիքային ժամկետ, մասնավորապես իտալական "Lamborghini" կաթսաներն ունեն 15 տարվա երաշխիք: Սակայն արտադրողը, երաշխիք է տալիս որոշակի պարամետրերով ջրի կամ գազի ապահովման պարագայում: Մեր երկրում այդ ամենն ապահովելը մի քիչ բարդ է, ուստի համակարգի աշխատանքի երկարակեցությունն ապահովելու համար առանձնահատուկ միջոցներ են ձեռնարկվում` կիրառելով տարատեսակ ֆիլտրեր, զտիչներ, հոսանքի կարգավորիչներ: Բացի այդ, ընկերության մասնագետներն ամեն պահի հասանելի են մեր հաճախորդների համար:
 Ջեռուցման "արվեստը" գործնականում բավական նրբանկատ ու բծախնդիր աշխատանք է, եւ շատ կարեւոր է, որպեսզի այն մարդկանց փոխանցելու գործառույթը ճիշտ եւ գրագետ իրականացվի: "Թերմոռոս-Ար"-ի մասնագետները տիրապետում են այդ հմտություններին: "Մեր ժողովուրդը ջեռուցման մշակույթ, որպես այդպիսին, դեռ նոր է սկսել ընկալել: Մենք նոր ենք գազիֆիկացվել, սերնդափոխություն չի եղել, որպեսզի որոշակի գիտելիքներ ունենանք",- նկատում է ընկերության մասնագետը: Անհատ քաղաքացիների հետ ամեն վայրկյան հսկայական բացատրական աշխատանք է տարվում. ինչպես համասեռ ջեռուցել տարբեր մեծության տարածքները` առանց ավելորդ բարդությունների եւ տհաճ հետեւանքների:
 "Թերմոռոս-Ար"-ի կապը հասարակության հետ վերջին շրջանում առավել խորացել է, այն հանդես չի գալիս որպես սոսկ ներկրող կամ մոնտաժող: Այստեղ հաճախակի են դարձել նաեւ բարեգործական ծրագրերը:

Վերադարձ
 
 
   
  0010 Երևան, Վարդանանց 15
  Հեռ. (374 10) 51 61 15, 54 83 15
  info@termoros.am