|
|
2007թ. հունիսի 18-24 "Թերմոռոս-Ար" ընկերության աշխատակիցները երրորդ անգամ (սկսած 2005թ.-ից) մասնակցեցին Բելգիայում JAGA ընկերության կողմից հրավիրված ամենամյա էքսպորտ գործընկերների հանդիպմանը:
JAGA-ի էքսպորտ ցանցն ընդգրկում է 27-ից ավելի երկրներ Եվրոպայից, Ասիայից, ինչպես նաև ԱՄՆ-ն և Ավստրալիան: Հունիսի 19 և 20-ին գործընկերներն այցելեցին Դիփենբիք քաղաքում գտնվող JAGA-ի գործարանը, մասնակցեցին սեմինարների, ծանոթացան նորույթներին ու մասնագիտական հմտություններին: Հունիսի 22-ին ողջ խումբը մեկնեց Նիդերլանդներ, ուր ևս 2 օր անցկացրեց ջերմ ու ընկերական մթնոլորտում: |