|
|
2007թ. մայիսի 25-ին "Թերմոռոս-Ար" խանութ-սրահում կազմակերպվեց հանդիպում՝ "Ինտերյերի ջերմ լուծումներ" խորագրով։ Հրավիրված էին Հայաստանի ճարտարապետների միության նախագահը, տեղակալը, ինչպես նաև՝ հանրապետության առաջատար ճարտարապետները։ Նպատակն էր ներկայացնել բելգիական "JAGA" ընկերության ջեռուցիչները ինտերյերում և 2007թ. նորույթները։ Հանդիպումն ուներ ճանաչողական բնույթ և լայն հնարավորություն էր ընձեռում փոխադարձ համագործակցության համար։ |